Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության զարգացման հարց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հետագա համագործակցության ուղղությունները:

Դեսպան Լազարոթոն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ներկայացրել Շվեյցարիայի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը:

Ռուստամ Բադասյանը, ողջունել է Շվեյցարիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և դեսպանի հետ քննարկել իրավական համագործակցության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան