Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԴԱՄԱՍԿՈՍ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը փոխանցում է, որ օրակարգը կներառնի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում