Միջազգային

Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների դեսպանների հետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների դեսպանների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ մասնակից պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է միավորման երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

«Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2019 թվականին առևտրատնտեսական և հումանիտար, ավտանգության ապահովման ոլորտներում իրականացված աշխատանքի արդյունքները, արծարծվել են միջազգային ասպարեզում ԱՊՀ երկրների դիրքերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հստակեցվել են հետագա քայլերը՝ բազմակողմ փոխգործակցության ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում