Հասարակական

Եղանակը փետրվարի 9-11-ը կցրտի 18-20 աստիճանով, 13-14-ը՝ կտաքանա 6-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը փետրվարի 9-11-ը կցրտի 18-20 աստիճանով, 13-14-ը՝ կտաքանա 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում մինչև 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում