Սպորտ

Սարգիս Շահինյանը միացել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբին

1 րոպեի ընթերցում

Սարգիս Շահինյանը միացել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: 25-ամյա Շահինյանը «Միկա»-ի սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագա» Մ19 թիմում, «Փյունիկ»-ում, «Գանձասար»-ում, «Արարատ»-ում եւ բուլղարական «Մոնտանա»-ում։ Շահինյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, ինչպես նաեւ դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ Սարգիսը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։

Շահինյանի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում