Հարոյանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից
1 րոպեի ընթերցում
![Հարոյանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1004024.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է sport24-ը: Հարոյանը վնասել է մկանները, և վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ: Հայ պաշտպանն այլևս չի մասնակցի «Ուրալ»-ի՝ Կիպրոսում ընթացող հավաքին:
Հարոյանը վնասվածք էր ստացել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հետ ընկերական խաղի ժամանակ: