Արմեն Սարգսյանը երբևէ ներդրում չի կատարել Ադրբեջանում կամ Թուրքիայում. ՀՀ նախագահի աշխատակազմ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով Հանրապետության նախագահին առնչվողորոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումներին։
«Հաշվի առնելովՀանրապետության նախագահին առնչվողորոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել.
Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները ևֆինանսական միջոցները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:
Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petroliumընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ,նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղելնրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացողցանկացածմարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները:
Գոյություն ունեն Knightsbridgeտեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալումիրարիցխիստ տարբերոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցելԱրմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէորևէ ներդրում չի կատարելBritish Petroliumընկերության ծրագրերում ևԱդրբեջանում:
Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին»,- ասվում է հաղորդագրության մեջ: