Ռուստամ Բադասյանը Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը գործընկերոջը հակիրճ տեղեկացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, այդ թվում` ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունների մասին և Ֆիլիպ Գոտյեի հետ քննարկել Հայաստանի և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները:

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ փետրվարի 6-ին, նախարար Բադասյանն այցելել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե և քննարկում ունեցել դատաիրավական և իրավապահ ոլորտների բարեփոխումների հարցերով փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի գործունեությունը, այնուհետև Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին, բարեփոխումների ծրագրերին, որոնք շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից։ Նախարարն ընդգծել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում հաջող համագործակցություն է տեղի ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Փորձագետների հետ քննարկման ընթացքում կարևորվել է նաև իրավունքի գերակայության ապահովումը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան