Սպորտ

«Լոռի»-ն թուրքական հավաքի ընթացքում չորս ընկերական հանդիպում կանցկացնի 

1 րոպեի ընթերցում

«Լոռի»-ն թուրքական հավաքի ընթացքում չորս ընկերական հանդիպում կանցկացնի 

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Լոռի»-ն շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։ Փետրվարի 6-ին «Լոռի» ֆուտբոլային ակումբը կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա ուսումնամարզական հավաք: Հավաքի շրջանակում նախատեսված է անցկացնել 4 ստուգողական հանդիպում:

Փետրվարի 8-ին թիմը կհանդիպի Ռումինիայի 2-րդ լիգան ներկայացնող «Վիտորուլ Պանդուրի»-ի, իսկ փետրվարի 11-ին՝ Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվով»-ի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում