Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահնստորագրել է՝

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը,

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները,

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը,

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային խոսակցությունների վերահսկման, օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն այսուհետ ապահովելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումները: Նշված միջոցառումներն իրականացվելու են օպերատիվ կամ քննչական մարմինների միջնորդությամբ՝ դատարանից թույլտվություն ստանալուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում