Վրաստանում հրդեհի զոհ են դարձել չորս երեխա եւ երկու կին
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում հրդեհի զոհ են դարձել չորս երեխա եւ երկու կին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1003549.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մանկահասակ երեխա եւ երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի գյուղում: Այդ մասին ասված Է Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկել Է Ծերեթելիի փողոցի բնակելի փայտաշեն տանը: Առաջին բրիգադը ժամանել Է կանչից երկու րոպե անց, սակայն տունն արդեն լիովին բռնված Է եղել կրակով: Կրակը տարածվել Է 200 քառակուսի մետրի վրա:
Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղափակելուց հետո գտել եւ դուրս են բերել հինգ մարմին, ներառյալ չորս անչափահասի եւ մեկ կնոջ:
Ավելի ուշ գտնվել Է տարեց կնոջ մարմին: Պատահարի վայրում աշխատել Է վեց հրշեջ-փրկարարական բրիգադ: Հրդեհը մարված Է: Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը հաղորդել Է, որ զոհվածները նույն ընտանիքի անդամներ են: Փաստով կատարվում Է հետաքննություն: Բռնկման պատճառները պարզվում են: