Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Խնդիրը կապված է «Թումո»-ին տրված՝ Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների հետ:

Դատախազի տեղեկացմամբ՝ մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: «Ինչքան տեղյակ եմ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել, բայց մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել: Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը:

Ինչպես տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը, Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ» -ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները:

Ինչ վերաբերում է մյուս շենք-շինություններին, հարցը բարձրացված է, սակայն փաստաթղթերն առկա չեն: «Մենք դա դիտարկել ենք պետշահերի տիրույթում եւ այս պահին կատարում ենք ուսումնասիրություններ, մասնավորապես քաղաքապետարանից հարցումներ ենք կատարել, որ հատկացնեն այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են այդ շենք-շինություններին: Հասկանանք՝ ում եւ ինչպես, ինչ գների սահմաններում են օտարվել: Քաղաքապետարանը պատասխանել է, որ դրանք իրենց մոտ չեն պահպանվել, դիմել ենք Ազգային արխիվ: Չնայած մոտ օրերս կսկսենք դրանով նյութեր նախապատրաստել, բավարար տվյալներ են ձեռք բերվել, եւ դա վկայում է այն մասին, որ կհարուցվի քրեական գործ»: Դատախազությունը Գյումրու քաղաքապետարանից բոլոր վիճահարույց կառույցների մասով փաստաթղթեր է պահանջել: Կառույցից պատասխանել են, որ իրենց մոտ պահպանված փաստաթղթեր չկան, պետք է դիմել արխիվ: Դատախազությունն արդեն համապատասխան գրությունն ուղարկել է, սպասում է դրանց տրամադրմանը՝ հետագա գործողությունների իրականացման համար:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները