1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝ փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: