Զիդանի որդին՝ Էնցո Զիդանը տեղափոխվել է «Ալմերիա»
1 րոպեի ընթերցում
![Զիդանի որդին՝ Էնցո Զիդանը տեղափոխվել է «Ալմերիա»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1003332.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին հանդես կգա «Ալմերիա» ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էնցո Զիդանի և ակումբի միջև պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Զիդանի ավագ որդին 2014/17 թվականներին խաղում էր «Ռեալ»-ի երիտասարդական թիմի կազմում: «Արքայական ակումբից» հեռանալուց հետո Էնցոն որոշ ժամանակ խաղացել է «Ալավես»-ի կազմում:
«Ալմերիա»-ն հանդես է գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում` Սեկունդայում, ընթանում է երկրորդ տեղում և ունի 45 միավոր: