Սպորտ

Արոնյանը նույն տեղում է, Կարեն Գրիգորյանն առաջին անգամ 100 լավագույն շախմատիստների շարքում է. ՖԻԴԵ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը նույն տեղում է, Կարեն Գրիգորյանն առաջին անգամ 100 լավագույն շախմատիստների շարքում է. ՖԻԴԵ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը կրկին 6-րդն է: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում