Հասարակական

Հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

2 րոպեի ընթերցում

Հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, 2019 թվականի նոյեմբերի 20-ին ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի բաղադրատարրերից առաջինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ անհրաժեշտ էր ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը:

«Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` նման մարմինները պետք է լինենանկախ, զերծ մնան անհարկի ազդեցությունից, օժտված լինեն պատշաճ նյութատեխնիկական պայմաններով, իսկ աշխատակիցները ունենան բարձր որակավորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում