Հասարակական

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, արդյունավետ է որակել դեսպանատան հետ համագործակցությունը և բարձր գնահատել նախկին դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ներդրած ջանքերը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխման աշխատանքներում:

ՄԹ դեսպանության ժամանակավոր հավատարմատարը համագործակցության շարունակականության հանձնառությունն է հայտնել՝ ուղղված Հայաստանի Կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորություններին, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման աշխատանքներին և սահմանադրական բարեփոխումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում