Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով:

Հանդիպմանը քննարկվել է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ծրագրի շրջանակում փոխգործակցության մեծ հնարավորություններ կան:

Ամիրամ Ապելբաումն ընդգծել է, որ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր քննարկելու, թե ինչպես կարող են երկու փոքր երկրներ միասին աշխատելով, միմյանցից սովորելով փոքրը դարձնել մեծ առավելություն:

Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ փոքրը կարող է լինել գեղեցիկ, հզոր և հաջողակ:«Մենք կարող ենք համագործակցել հատկապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: Մեր ժողովուրդներն այդ ոլորտներում պատմականորեն հաջողություններ են ունեցել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի նորարարությունների կենտրոնը և ATOM նախաձեռնությունը կարող են համատեղ արժեք ստեղծել:

Հայաստանի նախագահը Իսրայելի նորարարությունների կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան:

Հայերեն العربية English Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը