Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնին նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը միասին մասնակցել են Հնդկաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, այնուհետև հանդիսավոր ընդունելության ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Ձերդ Գերազանցություն պարոն դեսպան,

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հնդկաստանի կառավարությանը և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

70 տարի առաջ Հնդկաստանի ժողովուրդը սահմանադրորեն ամրագրեց իր ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքները։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Հնդկաստանի դինամիկ և կայուն զարգացումը տարբեր ոլորտներում իր ներդրումն է ունենում երկրի համապարփակ առաջընթացն ապահովելու գործում։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական երկկողմ հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային հարաբերությունների:

Իհարկե, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ ունենք տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժն իրացնելու ուղղությամբ և կարծում եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք մեծ հաջողություններ գրանցել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք մեր երախտիքի խոսքը հայտնել Հնդկաստանի կառավարությանը և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքի և Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն և բարգավաճում»:

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն