Հայաստանը զգալիորեն ավելացրել է սոցիալական նշանակության ուղղված հատկացումները

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2020-ի պետական բյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել է սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Կապանում ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին:

«Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են տոկոսով, 2018-ի համեմատ` 18 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 11 տոկոսով՝ կազմելով 492 մլրդ. դրամ:Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով, 2018-ի համեմատ` 43 տոկոսով, 2019-ի համեմատ` 24 տոկոսով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ:Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30 տոկոսով, 2018-ի համեմատ` 32 տոկոսով, 2019-ի համեմատ` 14 տոկոսով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 74 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 47տոկոսով և կազմելով 195.4 մլրդ. դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն):

Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ դրամ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին