Տարածաշրջանային

Իլիա Բ-ն հոսպիտալացվել Է. բժիշկները պատմել են Պատրիարքի վիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Իլիա Բ-ն հոսպիտալացվել Է. բժիշկները պատմել են Պատրիարքի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն Է անցնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:

Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ Պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ: «Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք Է հետազոտություն անցկացնեինք նրա Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան եւ լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել Է Շարտավան:

Հունվարի 4-ին լրացել Է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին, հաղորդել Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում