Ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին
1 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1002234.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո՝ փետրվարի 28-ից, կվերսկսվի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 16-րդ տուրի խաղացանկը հայտնի է, կմրցեն հետևյալ զույգերը. «ՖԱ Երևան»-«Ալաշկերտ», «Շիրակ»-«Նոա», «Փյունիկ»-«Գանձասար-Կապան», «Արարատ»- «Արարատ-Արմենիա»,«Ուրարտու»-«Լոռի ՖԱ»:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը: