Արմեն Սարգսյանը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված միջազգային համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ներկա աշխարհում։

Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում կհավաքվեն աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ կդնեն Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է:

Համաժողովը տեղի է ունենում Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի բարձր հովանու ներքո, կազմակերպվել է գիտնական և բարեգործ Մոշե Կանտորի ղեկավարությամբ գործող «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի կողմից՝ Յադ Վաշեմի հետ համագործակցությամբ։

Երուսաղեմում Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ։ Նախագահ Սարգսյանը կհանդիպի նաև Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի, այլ պաշտոնյաների հետ, կայցելի Երուսաղեմի հայոց պատրիարքարան։

Հայաստանի Հանրապետության նախագահը կայցելի նաև Իսրայելի գիտակրթական հաստատություններ։

Հայերեն العربية English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը