ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել. Մհեր Գրիգորյանը՝ Վասիլիս Մարագոսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից,փոխվարչապետը, ողջունելով հյուրերին և շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, մաղթել է նույն կառուցողական հունով շարունակել բեղմնավոր աշխատանքը և համատեղ ծրագրերի իրականացումը 2020 թվականին: Փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման հաջող գործընթացը՝ անդրադառնալով 2019 թվականի վերջին կայացած Գործընկերության կոմիտեի արդյունքներով համատեղ հայտարարությանը: Փոխվարչապետը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների մշակման ու հաստատման գործընթացը և Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման տրամաբանությունը՝ առանձնացնելով հիմնական մեգանպատակներն ու դրանց կապը ՀԸԳՀ-ի և Կայուն զարգացման նպատակների հետ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունը ռազմավարությունների մշակման գործընթացում՝ անդրադառնալով առանձին ռազմավարությունների քննարկման ընթացքում դոնոր համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տարեսկզբյան հանդիպումը լավ առիթ է համարել համատեղ կատարված աշխատանքը գնահատելու և առաջիկա անելիքները ուրվագծելու համար: ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ ավելացել է նաև Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Ընդգծելով, որ կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության շնորհիվ իրականացված աշխատանքն ու իրական արդյունքները՝ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և լինելու նրա վստահելի գործընկերը՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումների իրականացումը: Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել այս ոլորտներում կառավարության արդեն իսկ իրականացված բարեփոխումները և նախանշած անելիքները: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք առաջնահերթություններին և 2020 թվականից հետո համատեղ ծրագրավորման ուղղություններին:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն