Տարածաշրջանային

Թալիշներն որպես «թնդանոթի միս» ադրբեջանական բանակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին Լենքորանում բնակվող ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Միրնաիբ Ջաբարովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի և Արցախի շփման գծին մոտ գտնվող ադրբեջանական զորամասերում առկա «էթնիկ պատկերի» մասին: Համաձայն Ջաբարովի գրառման, առաջնագծում մարտական հերթապահությունում բացառապես ընդգրկված են ազգությամբ թալիշ զինվորները:

Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանում մշտապես և ամեն ժամ խախտվում են բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Պաշտոնական Բաքվի ներքին քաղաքականության հիմնական ուղղություններից է Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ձուլումը կամ դուրս մղումը պետությունից։ Վերջին տարիներին զանգվածային ճնշումների հետևանքով Ադրբեջանից հեռացել է ավելի քան 300 հազար թալիշ: Ադրբեջանում պաշտոնապես արգելված է «Թալիշ» անվանումը: Ոչնչացվում են Թալիշ ժողովրդի հետ կապված պատմական փաստաթղթերն ու աղբյուրները, պետական մակարդակով արգելված է թալիշների պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը:

Առաջնագծում զինվորների մեծամասնությունը կազմում են Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք առանց զին­ վորական պատ­րաստության համապատասխան պարապմունքներ անցնելու ընդգրկվում են մարտական հերթապահության: Առաջնագծում թալիշների առկայությունը խոսում է էթնիկ փոքրամասնությունների ձուլման Բաքվի լուրջ մտադրությունների մասին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նախ կփորձի երկիրը «մաքրել էթնիկ փոքրա­մասնություններից, հատկապես թալիշներից:

Համացանցում Ադրբեջանցի օգտատերերի կողմից լայնորեն քննարկվում է թալիշների Ադրբեջանում կեցության հարցը: Ադրբեջանցիները սերմանում են ատելություն և անհանդուրժողականություն մթնոլորտ թալիշների նկատմամբ հետևյալ ոճի գրառումներով՝ օրինակ, «եթե Ադրբեջանում բնակվող էթնիկ փոքրամասնություններին դուր չի գալիս Ադրբեջանի վիճակը, թող լքեն երկիրը», «նրանց ոչ ոք չի ստիպում մեզ հետ ապրել», տհասներ, ձեզ թվում է, որ հայերը մեզնից լավ են վերաբերվում ձեզ, որ դուք նրանց պաշտպանում եք» և այլն:

Չնայած, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է էթնիկ փոքրա­մասնությունների զտման և դուրսմղման քաղաքականություն, այնուա­մենայնիվ բռնապետական իշխանության ներքո գտնվող ներկայիս Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների համար ազատ ու անկախ Արցախի օրինակը մնում է անվերջ ոգևորության աղբյուր և հուսադրում վերջիններիս, որ ոչ ուշ ապագայում նրանք ևս կունենան անկախ և ազատ հայրենիք:

Հայերեն

ՌԴ-ն և Չինաստանը «հավերժ գործընկերներ» են. Վան Ին 3-օրյա այցով Մոսկվայում է

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է

Իսրայելն ամառվանից կսկսի արգելափակոցներ կառուցել Հորդանանի հետ սահմանին

ՌԴ-ում միգրանտների երեխաները կանցնեն ռուսաց լեզվի իմացության թեստավորում

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանին․ կան զոհեր

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք տարվա ընթացքում. ՀՀ վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին

Ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառք ստանալու պատճառով ազատազրկվել է 4 տարի ժամկետով

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկում Հայաստանից հաղթանակ է տոնել 5 շախմատիստ

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը