Սպորտ

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկում Հայաստանից հաղթանակ է տոնել 5 շախմատիստ

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկում Հայաստանից հաղթանակ է տոնել 5 շախմատիստ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Էլինա  Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիելա Հարությունյանը, Անի Նահապետյանը, Աննա Խաչատրյանը: Պարտվեց Սոնա Կրկյաշարյանը:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է 125  շախմատիստ: Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 մարզիկով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում