Քաղաքականություն

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

2 րոպեի ընթերցում

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, ինչին ես միշտ տիրապետել եմ:

Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ, այսպես ասած, միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:

Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ»,- նշված է գրառման մեջ

Պատգամավորը, միաժամանակ հայտնում է, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում է  որպես վարչության անդամի թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում:

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- ընդգծել է նա:

Մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրությունների ընթացքում Վիլեն Գաբրիելյանի մասնակցությամբ մի քանի միջադեպ էր արձանագրվել։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ Գաբրիելյանը ոչ սթափ վիճակում է։ Նա աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով, վիրավորել էր իրեն մոտեցած լրագրողներից մեկին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում