Ռուսաստան

ՌԴ-ն և Չինաստանը «հավերժ գործընկերներ» են. Վան Ին 3-օրյա այցով Մոսկվայում է

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Չինաստանը «հավերժ գործընկերներ» են. Վան Ին 3-օրյա այցով Մոսկվայում է

Չինաստանի արտգործնախարար Վան Ին, որը մարտի 31-ից ապրիլի 2-ը եռօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, բարձր է գնահատել Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հարցազրույցում նա ասել է, որ երկու երկրները հատուկ պատասխանատվություն են կրում ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար։

Վան Ին նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը «հավերժ գործընկերներ են, երբեք՝ թշնամիներ», ինչն ամրագրված է համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրում։ Ըստ արտգործնախարարի՝ «երկու երկրների հարաբերությունները նաև կարևոր կայունացնող գործոն են անհանգիստ աշխարհում»։

Չինաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Պեկինը կողմ է արտահայտվում ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով։ Նա նաև դրական է գնահատել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շփումները։

Չինաստանի արտգործնախարարն ապրիլի 1-ին բանակցություններ կանցկացնի իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ամենաբարձր և բարձր մակարդակներով շփումները, ինչպես նաև միջազգային օրակարգի առավել հրատապ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում