Մերձավոր Արևելք

Իսրայելն ամառվանից կսկսի արգելափակոցներ կառուցել Հորդանանի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելն ամառվանից կսկսի արգելափակոցներ կառուցել Հորդանանի հետ սահմանին

Իսրայելի իշխանությունները հունիսին կսկսեն Հորդանանի հետ սահմանին նոր արգելափակոցների կառուցումը: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի երեք տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Times of Israel-ը:

Արգելափակոցները պետք է սկսվեն Գոլանի բարձունքների հարավում և ձգվեն մինչև Էյլաթ քաղաքից հյուսիս ընկած Իլան և Ասաֆա Ռամոնների անվան «Թիմնա» օդանավակայան: Սահմանի այն հատվածը, որն ընկած է օդանավակայանի և Էյլաթի միջև, իշխանություններն ամրացրել են 2010-ականներին՝ Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանի հետ միասին:

Նախագծի արժեքը կկազմի 1,4 մլրդ դոլար։ Իսրայելը ցանկանում է Հորդանանի հետ սահմանին հնարավորինս մոտ պարիսպ կառուցել և դիտաշտարակներ կանգնեցնել։

Հորդանանի և Իսրայելի միջև, ինչպես նաև Հորդանանի և Հորդանան գետի Արևմտյան ափի միջև կան միայն մասնակի արգելափակոցներ կա՛մ ցանցե ցանկապատի տեսքով, կա՛մ  փշալարերի:

2024 թ. սեպտեմբերի կեսերին Ynet լրատվական հարթակը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը համալիր միջոցառումներ է մշակում Հորդանանի հետ սահմանին վերահսկողության ռեժիմն ուժեղացնելու նպատակով։

Այն ժամանակ Ynet-ը հայտնել էր, որ վերջին հինգ տարվա ընթացքում մաքսանենգներին հաջողվել է այս սահմանով դեպի Հորդանան գետի Արևմտյան ափ տեղափոխել հազարավոր միավոր զենք՝ ատրճանակներից մինչև ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Իսրայելցի զինվորականները կանխել են զենքի մաքսանենգության հարյուրավոր փորձեր, սակայն ոչ բոլորը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում