Ֆուտզալի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի
2 րոպեի ընթերցում
![Ֆուտզալի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1002085.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը նախատեսված է Բելգիայում՝ հունվարի 29-ից փետրվարի 1-ը։ Նախապատրաստական փուլի շրջանակներում ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզահավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-ից 26-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Գոռ Սարգսյան - «Լեո»
Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - առանց ակումբ
Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Այս ընթացքում ֆուտզալի թիմը երկու ընկերական հանդիպում է անցկացրել Մոլդովայի թիմի հետ և երկու հաղթանակ տոնել՝ 3:2 և 5:1: