Սպորտ

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին 

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լոնդոնյան ակումբը հայ կիսապաշտպանին հաճելի օր է մաղթել ֆեյսբուքյան գրառմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:

Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:

Մխիթարյանն ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում