Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Սրբոց Հակոբյանց միաբանությունը լիարժեք կերպով կատարում են Սուրբ երկրի սրբավայրերում Հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության՝ իրենց վերահապված առաքելությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ պարզաբանելով Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշելու առիթով տեղի ունեցած միջադեպը:

Նա մասնավորապես նշել է, որ հունվարի 18-ին և 19-ին Հայ առաքելական եկեղեցին ըստ «ստատուս քվոյի» իրավունք ունի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը նշելու Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում: Ըստ ստատուս քվոյի՝ երեք համայնքների (հայ, հույն եւ լատին) կողմից նախապես պատրաստված ծրագրի՝ հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, Սրբոց Հակոբյանց միաբանությունը ՝ հանդիսամոլությամբ Երուսաղեմի Հայ պատրիարքի եւ ուխտավոր ու հավատացյալ ժողովրդի, հանդիսավոր մուտք է գործում Սուրբ Ծննդյան տաճար:

Հայոց Սուրբ Ծննդյան տոնի օրը Ծննդյան Սուրբ Այրը 24 ժամ պատկանում է հայերին: Սուրբ Այրի խորանի վրա տեղադրվում են հայկական սրբապատկեր, ավետարան և երկու մոմակալ: Եվ հունվարի 18-ին, Հայոց ճրագալույցի պատարագից հետո հույներն իրավունք ունեն Սուրբ Այրի մեջ խնկարկություն անելու: Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ, սակայն, այս տարի հույները պահանջել են իրենց խնկարկության ժամանակ հանել Սուրբ Այրի հայկական սրբապատկերը, ավետարանը եւ մոմակալները եւ իրենց սրբապատկերը դնել, ինչը մերժվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք:

Բանակցությունների արդյունքում և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի անձնական խնդրանքին ընդառաջելով, որոշվել է արտոնել միայն 2020 թվականի համար առանց հայերի՝ սրբապատկերը, ավետարանը և մոմակալները հանելու, հույների խնկարկության ժամանակ իրենց սրբապատկերը բռնել Սուրբ Այրի խորանի դիմաց:

Խնկարկության ժամանակ ոստիկանները բռնել են հույների սրբապատկերը, որը խնկարկությունից անմիջապես հետո դուրս է բերվել Սուրբ Այրից: Դիվանապետը կարևոր է համարել արձանագրել, որ 2020թ. հունվարի 18-ին Հայ Եկեղեցու իրավունքի խախտում չի արձանագրվել, և համաձայնությունը եղել է միայն 2020 թվականի համար: Տոնից հետո կողմերը ժողով պիտի անցկացնեն եւ խնդիրը լուծեն՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի վրա:

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը