Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ Է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել հունվարի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր Է հետաքննել, եւ անհրաժեշտ Է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել Է նա:

Խամենեիի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ Է»:

«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն Էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել Է Իսլամական Հանրապետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից