Իրան

Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմ սկսելու համար՝ չնայած այն ազդեցությանը, որ հակամարտությունը կարող է ունենալ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։

Հաղորդավարուհի Լորա Ինգրահամը հարց է ուղղել՝ արդյոք Թրամփը զղջում է Իրանի դեմ պատերազմի համար՝ հաշվի առնելով ընտրությունների վրա դրա հնարավոր ազդեցությունը։

«Ես չեմ ընդունում «զղջում» բառը։ Միշտ էլ կարող ես կասկածել ինքդ քեզ, - ասել է նա։ - Եթե ստիպված լինեի կրկին անել դա, ճիշտ նույն կերպ կվարվեի»։

Թրամփը մերժել է այն պնդումները, թե իր որոշ կողմնակիցներ վրդովված և ընկճված են պատերազմի պատճառով։

«Չեմ կարծում, թե նրանք ընկճված են։ Կարծում եմ՝ նրանք շատ հպարտ են այն փաստով, որ ես թույլ չեմ տալիս Իրանին միջուկային զենք ունենալ», - ասել է Թրամփը։

Նա կրկնել է իր այն կանխատեսումը, որ պատերազմը կավարտվի անմիջապես միջանկյալ ընտրություններից հետո։

Սեպտեմբերի 9-ին նույնպես նա նման կանխատեսում էր արել՝ ենթադրելով, որ Թեհրանը փորձում է ազդել ընտրությունների վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում