Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, խոսվել է Ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի Պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամների հետ առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ հատկապես նկատի առնելով նախագահ Սարգսյանի արդյունավետ այցերն այդ երկրներ և առաջիկա այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում