Սպորտ

Ֆուտզալի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի

2 րոպեի ընթերցում

Ֆուտզալի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Էդվարդ Մկրտչյան - «Լեո»

Գոռ Սարգսյան - «Լեո»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Տիգրան Վարդանյան - «Արարատ-Արմենիա»

Վահե Միրաքյան - «Արարատ-Արմենիա»

Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - առանց ակումբի

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)։

Հիշեցնենք, որ մարզահավաքի շրջանակում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 17-ին ժամը 19:00-ին և հունվարի 18-ին ժամը 16:00-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում