Սպորտ

Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 65-ամյակը

2 րոպեի ընթերցում

Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 65-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն անկեղծացավ, որ դեռևս չգիտի, թե ինչպես է օրն անցկացնելու, և բացառիկ ծննդյան օր կլինի, թե` ոչ:

Խոսելով նոր սերնդի մասին՝ լեգենդար ֆուտբոլիստը շեշտեց, որ ֆուտբոլը շատ լավ մարզաձև է, սակայն լավ ֆուտբոլիստ դառնալուց առաջ հարկ է, որ կրթված մարդ լինես:

Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1973 թվականից Երևանի «Արարատ»-ում: Հանդես է եկել «Արարատ», «Իսկրա», «Պախտակոր», «Կիլիկիա», «Փյունիկ» թիմերում: Խորհրդային Միության երիտասարդական թիմի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 1980 թվականին` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մարզչական կարիերայի ընթացում Հովհաննիսյանն աշխատել է «Տավրիա», «Հոմենընդմեն», «Կիլիկիա», «Փյունիկ» և Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբներում: 1996-97 թվականներին եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստին` մաղթելով անսպառ եռանդ և երկարակեցություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում