Կամո Հովհաննիսյանը մարզվել է «Կայրաթ»-ի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մարզվել է «Կայրաթ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Prosports.kz-ն: Հայ ֆուտբոլիստը կարող է առաջիկայում պայմանագիր ստորագրել ղազախական ակումբի հետ: Նա արդեն միացել է ակումբին և մարզաբազայում մասնակցել է թիմի մարզմանը:
Կամո Հովհաննիսյանը մինչ այս հանդես էր գալիս «Ժետիսու»-ի կազմում և մասնակցել է 27 խաղի:
Կարդացեք հոդվածը` Русский