Տարածաշրջանային

Առնվազն 40 մարդ է մահացել Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ. թաղումը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Առնվազն 40 մարդ է մահացել Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ. թաղումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ,7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ մահացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում էCNN-ը` հղում անելով իրանական պետական լրատվամիջոցին` հուղարկավորությունը հետաձգվել է:

Հունվարի 3-ի գիշերըԲաղդադիմիջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել էԻրանիԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում