Սուլեյմանիի սպանությամբ Թրամփը փաստացի պատերազմ է հայտարարել Իրանին. փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի պատերազմ է հայտարարել Իրանին՝ անցկացնելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը, համարում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնական, «Միջազգային ճգնաժամային խմբի» նախագահ Ռոբերտ Մալլին։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով«ՌԻԱ Նովոստի»-ն, Իրաքի «Ալ Խաշդ աշ Շահաբի» աշխարհազորը հայտարարել է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով իր 5 անդամների և «երկու հյուրերի» զոհվելու մասին։ Զոհվածների թվում է եղել գեներալ Սուլեյմանին։ Հարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ-ն, Թեհրանը հաստատել է բարձրաստիճան ռազմական գործչի զոհվելը։

ՏԱՍՍ-ի համաձայն՝ հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, որի մերձակայքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները, հզոր պայթյուններ են որոտացել։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից»։

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա