Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի նախաշեմին այցելել են Տավուշի մարզի համայնքներ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի նախաշեմին այցելել են Տավուշի մարզի համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի եւ Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ եւ բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։

Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ այցելել է Իջեւան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի եւ քաղաքապետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ շրջել քաղաքով՝ ծանոթացել ասֆալտապատման, փողոցների եւ այգու բարեկարգման աշխատանքներին։

Կառավարության ղեկավարը կարեւորել է աշխատանքների արդյունավետ եւ որակյալ իրականացումը եւ պատասխանատուներին հանձնարարել իրականացնել պատշաճ վերահսկողություն։

Վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գալիք տարվա ընթացքում մարզում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում