Տարածաշրջանային

Արչիլ Տալակվաձեն չի հաստատել Վրաստանի վարչապետ իր հնարավոր նշանակման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Արչիլ Տալակվաձեն չի հաստատել Վրաստանի վարչապետ իր հնարավոր նշանակման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն չի հաստատել հանրապետության վարչապետ իր հնարավոր նշանակման մասին լուրերը: Ինչպես լրագրողներին հայտարարել Է Տալակվաձեն, այդ հարցը չի քննարկվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ լուրերն այն մասին, թե եկող տարի կադրային փոփոխություններ տեղի կունենան Վրաստանի կառավարությունում, եւ վարչապետի պաշտոնի համար Գեորգի Գախարիայի փոխարեն դիտարկվում Է իր թեկնածությունը, չեն համապատասխանում իրականությանը:

«Այդ տեղեկատվությունը ճիշտ չԷ, այդ հարցը չի քննարկվում»,- ասել Է Արչիլ Տալակվաձեն:

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետ Է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 9-ին, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում