Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվեն:

Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում