Երգչուհի Մադոննան սուր ցավի պատճառով եւս մեկ համերգ Է չեղարկել ԱՄՆ-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մադոննան սաստիկ ցավերի պատճառով ԱՄՆ-ում չեղարկել եւս մեկ համերգ՝ հաջակցություն Madame X ստուդիական ալբոմի: Շրջագայության եվրոպական մասը, որը հունվարի 12-ին սկսվում Է Պորտուգալիայում եւ մարտի 11-ին ավարտվում Ֆրանսիայում, մնում Է հարցականի տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ստիպված լինեմ հանգստանալ եւ ոչինչ չանել, ապա դա, համենայն դեպս, հիանալի կլինի»,-դեկտեմբերի 26-ին գրել Է 61-ամյա երգչուհին իր Twitter-ում:

Երգչուհին պարզաբանել Է, որ ստիպված Է եղել համերգը, որը դեկտեմբերի 21-ին պլանավորված Էր Մայամի-Բիչում (Ֆլորիդայի նահանգ), չեղարկել՝ փորձերի ժամանակ սաստիկ ցավերի պատճառով: «Աստիճանով բարձրանալիս, որպեսզի դեկտեմբերի 28-ի երեկոյան Batuka-ն երգեմ Մայամիում, ես ցավից լաց Էի լինում իմ վնասվածքների պատճառով: Ցավն աննկարագրելի Էր վերջին մի քանի օրերին»,- նշել Է երգչուհին: «Յուրաքանչյուր նոր երգի հետ ես աղոթում Էի, որ դիմանամ մինչեւ հաջորդը եւ (արժանապատվորեն) ավարտեմ ներկայացումը: Իմ աղոթքները լսվեցին»,-ասել Է նա:

Մադոննան խոստովանել Է, որ, բնությամբ լինելով մարտիկ, ինքն, այնուամենայնիվ, ստիպված Է այս անգամ ավելորդ ներողամտություն ցուցաբերել իր նկատմամբ: «Ես վերջին երկու օրն անցկացրել եմ բժիշկների հետ, կատարվել Է ուլտրաձայնային հետազոտություն եւ ռենտգեն,-գրել Է երգչուհին:-Թեստերն ինձ պարզ ցույց տվեցին, որ եթե ես պետք Է շարունակեմ շրջագայությունս, ապա պարտավոր եմ հնարավորինս ավելի երկար հանգստանալ, որպեսզի Էլ ավելի լուրջ եւ անուղղելի վնաս չպատճառեմ իմ օրգանիզմին»:

Երգչուհին չի բացահայտել սուր ցավի առաջացման պատճառը: Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը վնասված ծունկն Է: Մադոննան ավելի վաղ երեք համերգ Էր չեղարկել Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ), որոնք պլանավորված Էին նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին եւ 2-ին: Հաջակցություն Madame X 14-րդ ստուդիական ալբոմի շրջագայությունը մեկնարկել Է սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Շրջագայության եվրոպական մասը ներառում Է ելույթներ Լիսաբոնում, Լոնդոնում եւ Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին