Տարածաշրջանային

Ընդդիմությունը պահանջում Է գործ հարուցել Թբիլիսիի քաղաքագլխի դեմ ամանորյա տոնածառի պատճառով

2 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը պահանջում Է գործ հարուցել Թբիլիսիի քաղաքագլխի դեմ ամանորյա տոնածառի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները Վրաստանի Գլխավոր դատախազությունում երկու բողոք են գրանցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ. մայրաքաղաքի սակրեբուլոյի (քաղխորհրդի) ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ քննչական գերատեսչությունը ուսումնասիրի նրա գործունեությունը կոռուպցիոն գործարքների առումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Դիմումները վերաբերում են քաղաքապետարանի կողմից արված երկու գնումների, որոնցից մեկն արդեն կայացել Է: Խոսքը 304,8 հազար եվրո (մոտավորապես 1 մլն լարի) արժողությամբ Թբիլիսիի գլխավոր ամանորյա եղեւնու մասին Է: Սակրեբուլոյի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլին պնդում Է, որ Առաջին հանրապետության հրապարակում տեղադրված եղեւնու իրական արժեքը տասն անգամ պակաս Է այն գումարից, որը բյուջեից ծախսվել Է այն ձեռք բերելու համար:

«Մեկ միլիոն լարի վճարել են մի եղեւնու համար, որի շուկայական արժեքը, հավանաբար, չի գերազանցում նույնիսկ հարյուր հազարը: Հենց դրա համար Էլ կարեւոր Է, որ դատախազությունը հետաքննի բյուջետային միջոցների ծախսերը»,-հայտարարել Է Խաբեիշվիլին: Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականը դիմավորելու համար 25-մետրանոց եղեւնին ձեռք Է բերել IDO SRL իտալական ընկերությունից:

Պարզվել Է, որ այն միակ ֆիրման Է, որը մասնակցել Է հայտամրցույթին: Կալաձեն անձամբ Է մեկնել Իտալիա՝ ստուգելու գնված եղեւնին եւ ամանորյա լուսավառությունը, որի համար մայրաքաղաքի իշխանությունները ծախսել են եւս շուրջ 525 հազար եվրո: Եղեւնին Թբիլիսիի բնավ ոչ բոլոր բնակիչներին Է դուր եկել: Դեկտեմբերի 25-ին տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո կոնստրուկցիան ինտերնետ-մեմերի թեմա Է դարձել: Սոցցանցերի հազարավոր վրացի օգտատերեր գրել են, որ եղեւնին համարժեք չԷ դրա վրա ծախսված միջոցներին: Պատասխանելով այդ դիտողություններին, Կալաձեն հայտարարել Է, որ անձամբ իրեն եղեւնին շատ Է դուր գալիս:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում