Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան, Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում