Միջազգային

Շվեդիայում միգրանտներին կբնակեցնեն թոշակառուների հետ

1 րոպեի ընթերցում

Շվեդիայում միգրանտներին կբնակեցնեն թոշակառուների հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում թոշակառուների հետ երիտասարդ միգրանտների են բնակեցնելու օտարերկրացիների ինտեգրացման ծրագրի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle-ն:

SՊllBo նախագծի հեղինակները հայտարարում են, որ դա կօգնի տարեց մարդկանց՝ ձերբազատվելու մենակության զգացումից, իսկ միգրանտներին՝ ընտելանալ նոր երկրին: Ծրագիրն անցկացվելու Է Հելսինգբորգ շվեդական քաղաքի հատուկ հանրակացարաններում: 31 բնակարան կհատկացնեն թոշակառուներին, եւս 20-ը՝ 18-ից մինչեւ 25 տարեկան միգրանտներին: Բնակարանների կեսը նախատեսված Է այն եկվորների համար, որոնք ապրում են երեխաների հետ:

«Տարաբնակեցման այս եղանակն աշխարհի ոչ մի երկրում դեռ չի կիրարկվել»,-ընդգծում են նախագծի ստեղծողները: Նրանք նշում են, որ հաճախ միգրանտները Շվեդիայում նույնիսկ չեն շփվում տեղի չափահաս ու տարեց բնակիչների հետ: Համարվում Է, որ համատեղ կեցությունը եկվորներին կօգնի ավելի լավ հասկանալ Շվեդիայի հասարակությանը:-0-/56/ 15.38

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում