Տարածաշրջանային

Սաստիկ հրդեհն անտառներ Է ոչնչացնում Վրաստանի Աթենի կիճում

2 րոպեի ընթերցում

Սաստիկ հրդեհն անտառներ Է ոչնչացնում Վրաստանի Աթենի կիճում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր անտառային հրդեհ Է մոլեգնում Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Աթենի կիրճի Օրմոցի գյուղում, հրդեհաշիջմանը միացել են լրացուցիչ ուժեր եւ Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներ: «Sputnik Վրաստան»-ը տեսանյութում կադրեր Է ներկայացնում իրադարձությունների վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնում Է, որ տեղում անընդհատ ռեժիմով աշխատում են շուրջ 2 հարյուր հրշեջ-փրկարարներ չորս տարածաշրջանից՝ Շիդա Քարթլիից, Սամցխե-Ջավախքից, Մցխեթ-Մթիանեթիից եւ Կախեթից: Կրակից տուժած տարածքների մակերեսի վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Տեղում ստեղծվել Է աշխատանքային շտաբ, որը ղեկավարում են ներքին գործերի փոխնախարար Իոսիֆ Չելիձեն եւ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին: Կրակի դեմ պայքարը շարունակվում Է:

Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը հայտնում Է, որ ընկույզի եւ խուրմայի շուրջ վեց հեկտար պլանտացիաներ են այրվել Զագդիդիի շրջանի (Սամեգրելո-Զեմո-Սվանեթի տարածաշրջան) Նացուլուկու գյուղում: Տեղի բնակիչների տեղեկատվությամբ, սկզբում բռնկվել Է թփուտը, սակայն սաստիկ քամու պատճառով կրակը տարածվել Է մերձակա պլանտացիաներ՝ ամբողջովին ոչնչացնելով դրանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում