Վրաստանի արվեստի գործիչները բաց նամակ են հղել երկրի իշխանություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արվեստի նշանավոր գործիչները բաց նամակ են հղել հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիային, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեին եւ հորդորել են ստեղծել մշակույթի նախարարություն՝ որպես առանձին գերատեսչություն: Ներկայում Վրաստանում գործում Է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այնպիսի գերատեսչությունների միավորումը, ինչպիսին են կրթությունը եւ գիտությունը, մշակույթն ու սպորտը, Էականորեն սահմանափակել Է Վրաստանում մշակույթի զարգացման հնարավորությունները, քանի որ մշակույթի ոլորտի մեջ մտնող բոլոր ճյուղերին, իրենց հերթին, հարկավոր Է լուծել բազմաթիվ ինստիտուցիոնալ, ֆինանսական ու իրավական խնդիրներ»,-ասված Է Imedi հեռուստաալիքի կողմից հրապարակված ուղերձում:

Նամակն ստորագրել են արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուան, Էլդար Շենգելայան, Թեմուր Չխեիձեն, կոմպոզիտորներ Նիկոլոզ Ռաչվելին, Դաթո Էվգենիձեն, դերասաններ Կախի Կավսաձեն, Նինելի Չանկվետաձեն, Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային բալետի տնօրեն Նինո Սուխիշվիլին եւ շատ ուրիշներ: Մշակույթի առանձին նախարարություն ստեղծելու օգտին հանդես են եկել նաեւ Վրաստանի թատերական ընկերությունը, Նկարիչների միությունը, Ճարտարապետների միությունը, Կոմպազիտորների միությունը եւ ուրիշներ, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան