Սպորտ

Հայաստանում սպորտը պետք է ապաքաղաքական լինի. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպորտը պետք է ապաքաղաքական լինի. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակ ունի ապաքաղաքականացնել սպորտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում շեշտեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ցավում եմ, որ որոշ խմբեր փորձում են սպորտը այս կամ այլ կերպ ներգրավել ներքաղաքական զարգացումների մեջ և շահարկել ֆեդերացիաների հետ իրենց կապը: Մեր գլխավոր հանձնառությունն այս ոլորտում սպորտի ոլորտը ևս ապաքաղաքականացնելն է, ինչպես դա արեցինք կրթության ոլորտում: Սպորտը պետք է լինի ապաքաղաքական, լինի ազատ, որպեսզի մենք ունենանք լավ արդյունքներ»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում